«Ինտերը» հետաքրքրված է «Ուդինեզեի» կիսապաշտպան Լազար Սամարջիչի ծառայություններով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ «ներաձուրիները» 21-ամյա սերբի համար առաջարկել են 15 միլիոն եվրո։
Սամարջիչի պայմանագիրն «Ուդինեզեի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։
2022/23 մրցաշրջանում Սամարջիչը «Ուդինեզեի» կազմում անցկացրել է 39 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 14 միլիոն եվրո։