«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է տեղափոխվել ՊՍԺ, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն դժվար թե իրական փորձ կատարի 26-ամյա ֆրանսիացուն ձեռք բերելու համար, քանի դեռ Կիլիան Մբապպեն չի հեռացել թիմից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն։
Հարկ է նշել, որ Ուսման Դեմբելեն այժմ բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։