Հարի Քեյնը ընտրություն է կատարել «Բավարիայի» և ՊՍԺ-ի միջև

Անգլիայի հավաքականի և Լոնդոնի «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը որոշել է, թե որ ակումբում է ցանկանում շարունակել կարիերան։ Ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են ՊՍԺ-ն և «Բավարիան»։

Ինչպես հայտնում է Bayern & Germany-ը՝ Քեյնը նախընտրել է տեղափոխվել «Բավարիա»։ Գերմանական ակումբի ղեկավարությունը մտածում է անել հնարավորինս, որպեսզի գնի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։

Քեյնը «Թոթենհեմի» կազմում հանդես է գալիս 2011 թվականից։ Հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։