Ֆրենկ Կեսյեն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսյեն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ Իսպանական ակումբը ֆինանսական վիճակը բարելավելու համար պատրաստ է բաժանվել 26-ամյա ֆուտբոլիստից, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Վուլվերհեմփթոնը» ցանկանում է գնել 26-ամյա ֆուտբոլիստին, իսկ իսպանական ակումբը ակնկալում է ֆուտբոլիստի վաճառքից ստանալ նվազագույնը 25 միլիոն եվրո։

Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 25 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2026 թվականին։