«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը կարող է կարիերան շարունակել «Ռեալ-Սոսյեդադում», հայտնում է Noticias de Gipuzkoa-ն։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը մտադիր է գնել 26-ամյա հոլանդացուն՝ գնելու տարբերակով։
Հիշեցնենք, որ Վան դե Բեկը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նա մանկունիանցիների կազմում անցկացրել է 60 հանդիպում, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 13 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։