Դևիդ Բեքհեմ. «Ես հիանում եմ Պեպ Գվարդիոլայի աշխատանքով»

«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է կարևոր որոշումներ կայացնի:

«Էրիկ տեն Հագի գալուստը թարմ օդի շունչ է: Նա ստիպված էր մի քանի բարդ որոշումներ կայացնել, բայց դա արեց ամենաէլեգանտ կերպով և այնպես, որ երկրպագուները նրա կողքին էին։ Խաղադաշտից դուրս՝ որպես երկրպագու և նախկին ֆուտբոլիստ, ես պարզապես ցանկանում եմ, որ ամեն ինչ լուծվի։ Սեփականատիրոջ հետ կապված պետք է որոշում կայացվի։ Կարևոր բաներ պետք է արվեն և փոփոխություններ լինեն, հատկապես երբ տեսնում ես, թե ինչ է անում «Մանչեսթեր Սիթին»։

Կարելի է տեսնել, որ «Մանչեսթեր Սիթին» կառուցում է իր թիմը ապագայի համար, և ոչ միայն մրցաշրջանից մրցաշրջան։ Նրանք կայունություն ունեն Գվարդիոլայի հետ, որով ես հիանում եմ։ Մենք «Մանչեսթեր Յունայթե» ծառի գագաթն էինք, մենք հաղթեցինք ամեն ինչ, մենք հաջողակ էինք, մենք այնտեղ էինք, որտեղ ֆուտբոլիստները ցանկանում էին գնալ: Բարեբախտաբար, մենք դեռ ունենք այն գրավչությունը դեպի «Մանչեսթեր Յունայթեդ», որը կար, երբ ես այնտեղ եկա: Մենք ցանկանում ենք վերադարձնել այն, և որքան շուտ որոշում կայացվի, այնքան լավ»,- Բեքհեմի խոսքերն է մեջբերում The Athletic-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ կային Գլեյզեր ընտանիքի կողմից «Մանչեսթեր Յունայթեդի» հնարավոր վաճառքի մասին։ «Մանչեսթեր Յունայթեդի» գնման գլխավոր հավակնորդներն ընկերություններն են, որոնք գլխավորում են Քաթարի շեյխ Ջասիմ բեն Համադ Ալ Թանին և բրիտանացի գործարար սըր Ջիմ Ռաթքլիֆը։