«Չելսին» հերթական տրանսֆերն է համաձայնեցրել

«Ռենի» հենակետային կիսապաշտպան Լեսլի Ուգոչուկվուն կարիերան կշարունակի «Չելսիում», հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը համաձայնել է գնել 19-ամյա ֆուտբոլիստին 27,5 միլիոն եվրոյով, առաջիկա 24 ժամվա ընթացքում նա բուժզննում կանցնի, որից հետո կողմերը երկարաժամկետ պայմանագիր կկնքեն։

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Կիսապաշտպանի ակտիվում կան ելույթներ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում։