Կառլո Անչելոտտի․ «Ես պարզապես չեմ պատասխանում դրանց»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին շարունակում է անպատասխան թողնել Կիլիան Մբապպեի՝ իսպանական ակումբ հնարավոր տեղափոխության վերաբերյալ հարցերը։

«Ես դեմ չեմ Մբապպեյի վերաբերյալ հարցերին, ես պարզապես չեմ պատասխանում դրանց» – ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսում։

Նշենք, որ հաջորդ ամառ Կառլո Անչելոտտին կհեռանա Մադրիդի «Ռեալից» և կգլխավորի Բրազիլիայի հավաքականը։