«Բավարիան» տրանսֆերային նպատակ ունի

«Բավարիան» հետաքրքրված է «Բրենտֆորդի» դարպասապահ Դավիդ Ռաջայի ծառայություններով։

Ներկայումս «Բրենտֆորդը» 27-ամյա իսպանացու համար պահանջում է 40 միլիոն եվրո։ «Բավարիան» այս գումարը չափազանցված է համարում, սակայն աշխատում է լուծում գտնել։

Ռայան «Բրենտֆորդ» է տեղափոխվել «Բլեքբերնից» 2019 թվականին 3,35 միլիոն եվրոյի դիմաց: 2022/23 մրցաշրջանում նա անցկացրել է 38 հանդիպում Պրեմիեր Լիգայում, բաց է թողել 46 գոլ և 12 անգամ էլ անառիկ է պահել սեփական դարպասը։