45-ամյա Ջանլուիջի Բուֆոնը որոշել է ավարտել կարիերան

«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը որոշել է ավարտել ֆուտբոլային կարիերան։

Անցած մրցաշրջանում Բուֆոնը մասնակցել է Իտալիայի երկրորդ դիվիզիոնի 18 խաղի և բաց թողել 22 գոլ։ Նախկինում իտալացի դարպասապահը հանդես է եկել նաև «Յուվենտուսում» և ՊՍԺ-ում։

Բուֆոնը Իտալիայում հանդես է գալիս 1997 թվականից։ Նա մասնակցել է 176 հանդիպման։