Չավին ցանկանում է իր թիմում տեսնել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուին, հայտնում է լրագրող Խավի Միգելը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունը դեմ չէ ֆուտբոլիստին վաճառելուն և նրա համար 50 միլիոն եվրո են պահանջում։ «Բարսելոնան» չի կարող իրեն թույլ տալ նման գումար նվաճել, որը, հաշվի առնելով ֆուտբոլիստի աշխատավարձը, կարող է կազմել շուրջ 20 միլիոն եվրո։

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ պաշտպանը կմնա անգլիական ակումբում։

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանը Կանսելուն վարձավճարով անցկացրել է «Բավարիայում»։ 29-ամյա պորտուգալացին «Բավարիայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։