Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն կիսվել է մադրիդյան թիմում խաղալուց իր հույզերով։
«Ռեալում» նման թիմակիցների հետ ֆուտբոլ խաղալն ավելի հեշտ է: Ես եկել եմ այստեղ, որպեսզի օգնեմ և միշտ պատրաստ լինեմ նպաստելու, երբ անհրաժեշտ լինի: Բոլոր հարձակվողները սիրում են գոլեր խփել, և դա այն է, ինչ ես ուզում եմ անել այստեղ»,- մեջբերում է Խոսելուն Madrid Xtra-ն։
Հիշեցնենք, որ 33-ամյա հարձակվողը «Ռեալ» է տեղափոխվել այս տարվա հուլիսի սկզբին վարձավճարով։ Մադրիդցիները կկարողանան գնել ֆուտբոլիստին մրցաշրջանի ավարտից հետո։ 2022/23 մրցաշրջանում Խոսելուն «Էսպանյոլի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հինգշաբթի օրը՝ հուլիսի 27-ին, մադրիդցիները ընկերական խաղում վստահ հաղթեցին «Մանչեսթեր Յունայթեդին» (2:0): Խոսելուն գեղեցիկ գոլ խփեց իր միջոցով։