Տիագո Ալկանտարան հստակ որոշում է կայացրել

«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան կշարունակի հանդես գալ թիմում, հայտնում է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը մտածել է առաջնությունը լքելու մասին, սակայն որոշել է մնալ։ «Լիվերպուլում» նույնպես կարծում են, որ կիսապաշտպանը պետք է թիմին։

Հաղորդվում էր, որ նրանով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները։

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 28 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։