Դաիչի Կամադայի ներկայացուցիչներն իրենց ֆուտբոլիստի ծառայություններն են առաջարկել իտալական ակումբի

Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան Դաիչի Կամադայի ներկայացուցիչներն իրենց ֆուտբոլիստի ծառայություններն են առաջարկել «Ինտերին»։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանի գործակալները չեն դադարում նրան թիմ գտնել Իտալիայի առաջնությունում։ Նախկինում Կամադայի տրանսֆերները «Միլան» ու «Լացիո» ձախողվել էին։ «Ինտերը» հետաքրքրված է ճապոնացու հետ, սակայն այս գործարքն առաջնահերթություն չի համարում:

2022/23 մրցաշրջանում Կամադան «Այնթրախտի» կազմում 47 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանկֆուրտյան ակումբի հետ ավարտվել է այս տարվա հունիսի վերջին։ Կողմերը որոշել են չերկարաձգել պայմանագիրը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 27 միլիոն եվրո։