«Բավարիան» չի հրաժարվում «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու մտքից, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։
Աղբյուրի համաձայն՝ «Բավարիայի» տնօրենների խորհուրդը պետք է հանդիպի «Թոթենհեմի» ղեկավար Դանիել Լևիի հետ՝ քննարկելու Քեյնի տրանսֆերը: Հանդիպումը պետք է կայանա ուրբաթ օրը։
Նշվում է, որ ՊՍԺ-ն ավելի վաղ մերժել էր «Բավարիայի» առաջարկը Քեյնի համար 80 միլիոն եվրոյի չափով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Թոթենհեմը» մտադիր է վաճառել Քեյնին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, եթե վերջինս հրաժարվի երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։
Անցած մրցաշրջանում հարձակվողը առաջնությունում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: