Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը տպավորված է կիսապաշտպան Աուրելիեն Չուամենիի մարզավիճակով, հայտնում է Diario AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը հավատում է 23-ամյա ֆուտբոլիստին։ Մարզիչները տեսնում են նրա առաջընթացը նախամրցաշրջանում: Ղեկավարությունը բարձր է գնահատում կիսապաշտպանի ֆիզիկական մարզավիճակը։
Նախորդ տարի 23-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել «Մոնակոյից» 80 միլիոն եվրոյի դիմաց:
2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում և կատարել 4 արդյունավետ փոխանցում։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 85 միլիոն եվրո։