«Բավարիայի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Անգլիա

«Թոթենհեմը» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մատիս Տելի ծառայություններով:

Լոնդոնյան ակումբը մտադիր է մյունխենյան ակումբի հետ քննարկել 18-ամյա ֆրանսիացու տրանսֆերի հնարավորությունը Հարի Քեյնի տրանսֆերի շուրջ բանակցությունների ընթացքում։

2022/23 մրցաշրջանում Տելը «Բավարիայի» կազմում անցկացրել է 28 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։