ՄԼՍ-ի գործող չեմպիոն «Լոս Անջելես ՖԱ»-ն առաջարկ է պատրաստում իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի համար, հայտնում է Mundo Deportivo-ն։
Ռամոսը 2022/23 մրցաշրջանի վերջում ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո ստացավ ազատ գործակալի կարգավիճակ։
Նախկինում հայտնում էին, որ «Ինտեր Մայամին» մոտ էր պաշտպանի հետ պայմանագիր կնքելուն, որտեղ հուլիսին տեղափոխվեցին Լիոնել Մեսսին, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան։