ՊՍԺ-ն կարող է վաճառել ակումբի ավագ Մարկինյոսին այն բանից հետո, երբ վերջինս աջակցել է հարձակվող Կիլիան Մբապպեին, գրում է SPORTS ZONE-ը Twitter-ում։ Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Մարկինյոսը Մբապպեին անվանել էր բացառիկ ֆուտբոլիստ և ցանկանում էր, որ նա մնա ակումբում։
Նշվում է, որ ղեկավարությունն այս խոսքերի համար զայրացել է Մարկինյոսի վրա։ Հիմա, եթե ՊՍԺ-ն իրեն հարմար պաշտպանի տրանսֆերի առաջարկ ստանա, նրանք չեն պահի ֆուտբոլիստին ակումբում։
Մարկինյոսը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2013 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: Նախորդ մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 65 մլն եվրո: