«Մանչեսթեր Յունայթեդը» մերժել է «Վեսթ Հեմի» առաջարկը պաշտպան Հարի Մագուայրի համար, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնցիները 30-ամյա անգլիացու համար առաջարկել են 20 միլիոն ֆունտ ստերլինգ։ «Վեսթ Հեմը» դժվար թե նոր առաջարկ անի առաջին առաջարկը մերժելուց հետո:
Հիշեցնենք, որ Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա մանկունիանցիների կազմում անցկացրել է 31 հանդիպում։