«Ինտերը» կերկարաձգի պայմանագիրը Սիմոնե Ինձագիի հետ

«Ինտերը» կերկարաձգի պայմանագիրը գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ։

Ակումբի ղեկավարությունը գնահատել է միլանցիների առաջընթացը Ինձագիի գլխավորությամբ վերջին երկու տարիների ընթացքում՝ 2022/23 մրցաշրջանում «Ինտերը» հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, իսկ մեկ տարի առաջ հաղթեց Ա Սերիան։

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, մրցաշրջանի մեկնարկին մոտ «Ինտերը» կերկարաձգի պայմանագիրը Ինձագիի հետ մեկ տարով՝ մինչև 2025 թվականի հունիսը: