Լոնդոնի «Չելսին» հերթական առաջարկն է արել «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյին ձեռք բերելու համար, «Բրայթոնը» կրկին մերժել է։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսին» առաջարկել է 93 միլիոն եվրո, սակայն կրկին մերժում է ստացել։ Նշվում է, որ կողմերի միջեւ բանակցությունները կշարունակվեն, սակայն այս փուլում ակումբները մոտ չեն համաձայնության գալուն։
2022/2023 մրցաշրջանում Կայսեդոն «Բրայթոնի» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրը ճայերի հետ հաշվարկված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 55 միլիոն եվրո։