Մարսել Զաբիցեր. ««Բավարիայում կային պահեր, որոնք ինձ դուր չեկան»

Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Մարսել Զաբիցերը բացատրել է, թե ինչու է սոցիալական ցանցերից հեռացրել «Բավարիայի» հետ կապված լուսանկարները։ Զաբիցերին «Բավարիան» գնել է «ՌԲ Լայպցիգից» 2021 թվականի ամռանը 15 միլիոն եվրոյով։

Ցաբիցերը 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ «Իհարկե, կային պահեր, որոնք ինձ դուր չեկան։ Բայց ես չեմ ջնջել այդ հատվածն իմ կյանքից։ «Բավարիան» իմ մանկության երազանքն էր, ես չեմ ուզում մոռանալ դրա մասին։

Բայց ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում։ Սա ներքին խնդիր է, դրա մասին մի խոսեք»,- Զաբիցերի խոսքերն է մեջբերում լրագրող Պատրիկ Բերգերը։