Հարձակվող Լուիս Սուարեսը, ում ցանկանում է «Ինտեր Մայամին», կմնա «Գրեմիոյում» առնվազն մինչև տարեվերջ, ESPN-ին հայտնել են ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրները: Բրազիլական ակումբը պնդում է, որ հարձակվողն իրենց կազմում կխաղա առնվազն մինչև դեկտեմբեր։
36-ամյա ուրուգվայցին շատ է ցանկանում լինել ամերիկյան ակումբում, որտեղ խաղում են «Բարսելոնայի» իր նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսին, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան։ Հանուն տրանսֆերի՝ Սուարեսը պատրաստ է անգամ «Գրեմիոյին» վերադարձնել իր վաստակած 10 միլիոն դոլարը։
Սուարեսը բրազիլական ակումբին միացել է 2023 թվականի հունվարին անվճար տրանսֆերային իրավունքով։ Նրա հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի դեկտեմբեր: Գրեմիոյում իր ելույթների ընթացքում Սուարեսը անցկացրել է 31 հանդիպում, որոնցում խփել է 16 գոլ։