Հայտնի են դարձել այն դարպասապահների անունները, որոնցով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»

Հայտնի են դարձել այն դարպասապահների անունները, որոնցով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան» այս տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնել է լրագրող Քրիստիան Ֆալկը իր Twitter-ում։

Աղբյուրի համաձայն՝ «Բավարիայի» ցուցակում ընդգրկված են Դավիդ դե Խեան, ով այս ամառ հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից» ազատ տրանսֆերով, Յասին Բունուն, Գիորգի Մամարդաշվիլին, Վոյցեխ Շեսնին, Դավիդ Ռայան, Ռոբերտ Սանչեսը, Դոմինիկ Կոտարսկին և Կամիլ Գրաբարան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիայի» հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը շարունակում է ապաքինվել վնասվածքից, իսկ Յան Զոմմերը մոտ է Միլանի «Ինտեր» տեղափոխվելուն։ Մյունխենյան թիմը «Շտուտգարտին» վարձակալության է տվել նաև Ալեքսանդր Նյուբելին։