«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին և «Ալ-Հիլալը» երեք տարվա պայմանագիր կկնքեն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ բանակցությունները առաջադեմ փուլում են։ Տրանսֆերի մասին կհայտարարվի շուտով։
Հիշեցնենք, որ Վերատին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2012 թվականից։ Նրա գործող պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։
Նախորդ մրցաշրջանում 30-ամյա իտալացին ակումբի կազմում անցկացրել է 38 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։