Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկություն է հայտնել իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային հաջորդ մրցաշրջանում պահել ակումբում, հայտնում է իր սոցցանցերում հայտնի ինսայդեր Նիկոլո Շիրան։
Skira-ի փոխանցմամբ՝ Սիմեոնեն այս խնդրանքը ներկայացրել է ղեկավարությանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մոտ ժամանակներս «Ռոմայի» ներկայացուցիչները կկապվեն Մադրիդի «Ատլետիկոյի» հետ և կքննարկեն Մորատայի տրանսֆերի հնարավոր տարբերակները։ Ամենայն հավանականությամբ, հռոմեացիները վարձավճարով կվերցնեն իսպանացի հարձակվողին՝ 12 միլիոն եվրոյով գնելու պարտավորությամբ:
2022/23 մրցաշրջանում Մորատան «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 20 միլիոն եվրո: