CONFERENCE LEAGUE. «Ուրարտուն» ավելացված ժամանակում բաց թողած գոլի պատճառով պարտվեց

Կոնֆերենցիաների Լիգայի որակորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Ուրարտուն» արտագնա խաղում մրցեց «Ֆարուլի» հետ։

Համառ ու դիտարժան հանդիպումը Դմիտրի Գունկոյի տղաները չկարողացավ ավարտել ոչ-ոքի արդյունքով։

«Ուրարտուն» ամբողջ խաղի ընթացքում երկու անգամ կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել, սակայն պահել առավելությունը չկարողացավ։

Ավելացված վերջին րոպեին «Ֆարուլը» կարողացավ խփել երրորդ գոլն ու հաղթանակ տոնել։

Կոնֆերենցիաների Լիգա

«Ֆարուլ» – «Ուրարտու» 3:2 (2:2)

0:1 Արտյոմ Մաքսիմենկո (23)

1:1 Տուդոր Բալուտա (27)

1:2 Իվան Զոտկո (38)

2:2 Ադրիան Մազիլու (45+4)

3:2 Յոնուտ Լարիե (90+5)