Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» արտագնա խաղում պայքար էր մղում շվեդական «Կալմարի» դեմ։
Եղիշե Մելիքյանի սաները հիանալի ու գրագետ հանդիպում անցկացրին՝ կարողանալով հաղթել արտագնա խաղում 1:2 հաշվով։
Հանդիպման առաջին կեսի վերջում շվեդական ակումբը կարողացավ գոլ խփել, սակայն «Փյունիկը», նախ, Լուկա Յուրիչիչի շնորհիվ հավասարեցրեց, ապա խաղավարտից 10 րոպե առաջ հաշվի մեջ առաջ անցավ՝ Խուան Բրավոյի գոլի շնորհիվ։
Կոնֆերենցիաների Լիգա
«Կալմար» – «Փյունիկ» 1:2 (1:0)
1:0 Տրենսկով (44)
1:1 Լուկա Յուրիչիչ (55)
1:2 Խուան Բրավո (81)