«Ուրարտուն» պայմանագիր է կնքել սերբ պաշտպան Ուրոշ Ստոյանովիչի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ստոյանովիչը հանդես է եկել սերբական «Բելգրադ», «Զարկովո», «Բեժանիա» և «Ռադնիկ» ակումբներում, որտեղից էլ 27-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուրարտու»։
Սերբական Սուպերլիգայում Ուրոշը անցկացրել է 101 հանդիպում և դարձել 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։