Տիջանի Ռեյնդերս. «Չավին զանգահարեց ինձ և հրավիրեց «Բարսելոնա»»

«Միլանի» նորեկ Տիջանի Ռեյնդերսը հայտնել է, որ իրեն զանգահարել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին և հրավիրել կատալոնական թիմ։

«Չավին զանգահարեց ինձ և կանչեց «Բարսելոնա», բայց ինձ համար դա անհնար էր, քանի որ ես արդեն համաձայնել էի տեղափոխվել «Միլան», – Ռեյնդերսի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Միլանը» հայտարարեց Ռեյնդերսի տեղափոխության մասին։ 24-ամյա հոլանդացին «ռոսոներիների» հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։