Փարիզի քաղաքապետը խնդրել է ՊՍԺ-ին թիմում պահել Կիլիան Մբապպեին

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ՊՍԺ-ին խնդրել է թիմում պահել հարձակվող Կիլիան Մբապպեին։

«Ես չեմ հասկանում, թե ինչ խաղեր է խաղում ՊՍԺ-ն։ Մբապպեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Խոստովանում եմ, որ ոչինչ չեմ հասկանում ստեղծված իրավիճակից, բայց Մբապպեն արտասովոր ֆուտբոլիստ է, նրան պետք է թողնել Փարիզում։ Կարծում եմ, որ դա նաև նրա ցանկությունն է՝ հնարավորինս երկար մնալ այստեղ: Հարցը ՊՍԺ-ի գործողությունների մեջ է,- Անն Իդալգոնի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։

Հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։