«Միլանի» հարձակվող Անտե Ռեբիչը կարող է կարիերան շարունակել Թուրքիայի առաջնությունում։
Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրաի՝ «ռոսոներիները» համաձայնել են խորվաթին վարձավճարով հանձնել «Բեշիքթաշին»:
Անձամբ ֆուտբոլիստը՝ դեռ չի համաձայնել տրանսֆերին և չի դիտարկում է այս հնարավորությունը։
Անցած մրցաշրջանում Ռեբիչը Ա Սերիայում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։