Սերխիո Արիբասը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սերխիո Արիբասը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում, հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա իսպանացին կարող է միանալ Լևերկուզենի «Բայերին»։ Գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն լավ հարաբերությունների մեջ է մադրիդցիների հետ, ինչը կարող է հեշտացնել ֆուտբոլիստի տեղափոխությունը:

Անցած մրցաշրջանում Արիբասը «Ռեալի» կազմում անցկացրել է 4 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ Նա նաև երիտասարդական հավաքականի կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 20 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։