«Ռայո Վալյեկանոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ կոլումբիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են տեղի մի շարք ակումբներ։
37-ամյա Ֆալկաոն դեռ մեկ տարի ունի «Ռայո Վալյեկանոյի» հետ պայմանագրի ավարտին, բայց ֆուտբոլիստը պատրաստ է հիմա հեռանալ, որպեսզի մեծ գումար վաստակի Սաուդյան Արաբիայում։
Անցած մրցաշրջանում Ֆալկաոն Լա Լիգայում անցկացրած 22 խաղում դարձել է երկու գոլի հեղինակ։