«Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա պորտուգալացուն փարիզյան ակումբի ղեկավարությունը դիտարկում է որպես Կիլիան Մբապպեի հնարավոր փոխարինող, ով այս ամառ կարող է հեռանալ ֆրանսիական ակումբից։
Նշվում է, որ «Ատլետիկոն» Ֆելիշի տրանսֆերի դիմաց պահանջում է 80 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Ֆելիշը վարձավճարով հանդես եկավ «Չելսիում»: Ընդհանուր առմամբ նա անցկացրել է 40 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։