Պեդրո Ռոդրիգեսը որոշել է, թե որ թիմում է խաղալու գալիք մրցաշրջանում

Իսպանացի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը երկարաձգել է պայմանագիրը «Լացիոյի» հետ մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։

Իտալիայի առաջնության վերջին մրցաշրջանում կիսապաշտպանն իր ակումբի կազմում անցկացրել է 36 հանդիպում։ Այս խաղերում նա խփել է չորս գոլ և երեք գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ Պեդրոն դարձավ առաջին ֆուտբոլիստը 1981 թվականից հետո, ով «Ռոմայից» տեղափոխվեց «Լացիո» կամ հակառակը։

Կարլո Պերրոնեն վերջին ֆուտբոլիստն էր, ով իր ճանապարհը շարունակեց հռոմեական մի ակումբից մյուսում: 1981 թվականին նա «Լացիոյից» տեղափոխվեց «Ռոմա», իսկ մեկ տարի անց վերադարձավ իր նախկին ակումբ։