Օլիվյե Ժիրու. «Ռաֆայել Լեաուն կարող է հասնել Կիլիան Մբապպեի մակարդակին»

«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն բարձր է գնահատել իր թիմակից Ռաֆայել Լեաուի ներուժը։

«Լեուն հիանալի որակներ ունի և կատարելագործվելու հնարավորություն, նա կարող է հասնել Կիլիան Մբապպեի մակարդակին։

Լեաուն պետք է բարելավի իր վիճակագրությունը, բայց նա մեծ ներուժ ունի»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։

Անցած մրցաշրջանում 24-ամյա Լեաուն «Միլանի» 48 խաղում դարձել է 16 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: