«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Կիլիան Մբապպեն կարող է համալրել լոնդոնյան ակումբը։
«Մենք աշխատում ենք մեր իրականության մեջ, իսկ մեր իրականությունն այլ է։ Ես այստեղ ասելու բան չունեմ։ Ես պարզապես հույս ունեմ, որ նրանք լուծում կգտնեն երկու կողմերի համար»,- մարզչի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2024 թվականին։