«Լացիոյի» կիսապաշտպան Լուիս Ալբերտոյի ապագան մնում է անորոշ։
Ինչպես հայտնում է Relevo-ն՝ 30-ամյա իսպանացին մերժել է Սաուդյան Արաբիայի շահավետ առաջարկները՝ հօգուտ հռոմեական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման։
Նշվում է, որ «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն որոշել է փոխել առաջարկի պայմանները, ինչը ֆուտբոլիստին առանձնապես դուր չի գալիս։
Լուիս Ալբերտոն «Լացիոյում» հանդես է գալիս 2016/2017 մրցաշրջանից։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 18 միլիոն եվրո։