Leagues Cup-ի 10-րդ խմբի երկրորդ տուրում «Ինտեր Մայամին» 4-0 հաշվով հաղթեց «Ատլանտային»։
Ամերիկյան թիմի կազմում այս խաղում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։
Ինչպես հայտնում է Opta-ն՝ «Ատլանտան» դարձավ 100-րդ ակումբը, որին արգենտինացին գոլ խփեց իր կարիերայի ընթացքում։