Կիլիան Մբապպեի ներկայացուցիչները բանակցություններ են սկսել «Ալ-Հիլալի» հետ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի ներկայացուցիչները բանակցություններ են սկսել «Ալ-Հիլալի» հետ՝ 24-ամյա ֆրանսիացու՝ Սաուդյան Արաբիայից ակումբ հնարավոր տեղափոխության շուրջ։

Ինչպես հայտնում է AS-ը՝ կողմերը քննարկում են պայմանագրի ժամկետը։ Ֆուտբոլիստը ցանկանում է մեկ տարվա պայմանագիր, որից հետո տեղափոխվի «Ռեալ», մինչդեռ ակումբը ակնկալում է երկու տարվա պայմանագիր։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Հիլալը» ՊՍԺ-ին հարձակվողի համար առաջարկել է 300 միլիոն եվրո։

Հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Սակայն հարձակվողը մտադիր չէ այն երկարաձգել։