Խվիչա Կվարացխելիան կերկարաձգի պայմանագիրը «Նապոլիի» հետ

«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ բարելավված պայմաններով, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը «Նապոլիի» հետ նախատեսված կլինի մինչև 2028 թվականը: Ֆուտբոլիստի աշխատավարձը 1,1 միլիոն եվրոյից կհասնի երեք միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նյուքասլը» ցանկանում է ձեռք բերել վրացի ֆուտբոլիստին:

Ֆուտբոլիստը «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։