«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը մոտ է «Ալ-Իթիֆակ» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ մոտ ժամանակներս Սաուդյան Արաբիայի ակումբը կհայտարարի 33-ամյա անգլիացու տեղափոխության մասին։ Կիսապաշտպանի հետ պայմանագիրը նախատեսված կլինի երեք տարով։
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին «Ալ-Իտիֆակը» գլխավորեց «Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը։
Հենդերսոնը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2011 թվականից։ 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով երեք գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո: