«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իրեն շատ բան է սովորեցրել։
«Մինչ «Մանչեսթեր Սիթիին» միանալը կարծում էի, որ ֆուտբոլից հասկանում եմ: 25 թե 26 տարեկան էի, շատ բան էի տեսել։ Ես խաղացել եմ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում։ Բայց հիմա, այստեղ կանգնած լինելով Պեպի դպրոցում յոթ տարի անց, ես կասեի, որ նախկինում ոչինչ չգիտեի ֆուտբոլի մասին: Նրա ազդեցությունը թիմի և անձամբ ինձ վրա հսկայական էր»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ 32-ամյա Գյունդողանը կատալոնացիների հետ պայմանագիր է կնքել այս ամառ մինչև 2025 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։