Ֆրանկ Կեսյեն մոտ է Իտալիա վերադառնալուն

«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեին։

Ինչպես հայտնում է Diario SPORT-ը՝ «Յուվենտուսը» պատրաստ է կեսապաշտպանին դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը, որպեսզի համոզի նրան, որ կողմնորոշվի տրանսֆերի հարցում։ 26-ամյա կիսապաշտպանի հավանական աշխատավարձը գործարքի դեպքում կազմում է տարեկան 7 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ նախկինում Կեսյեն հանդես է եկել «Միլանի» կազմում։