«Բրենտֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայան կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիները 27-ամյա իսպանացուն դիտարկում են որպես Մանուել Նոյերի փոխարինող։ Հաղորդվում է, որ «Բավարիան» պատրաստ է վճարել 45 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանում Ռայան Պրեմիեր Լիգայում անցկացրել է 38 հանդիպում՝ բաց թողնելով 46 գոլ և 12 անգամ անառիկ պահելով դարպասը։