Արսեն Զախարյանը տեղափոխվում է Իտալիա

«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մոտ է «Լացիո» տեղափոխվելուն, հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ հռոմեական ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կկնքի մինչև 2028 թվականը։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 1,8 մլն եվրո։

Ավելի վաղ Ջանլուկա դի Մարցիոն հայտարարել էր, որ Զախարյանը կտեղափոխվի «Լացիո» 10+4 միլիոն եվրոյի դիմաց։ Սակայն իտալական ակումբը հերքել էր դա։

Հիշեցնենք, որ Զախարյանը «Դինամոյի» սան է։ 2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը ռուսական ակումբի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։