«Մանչեսթեր Յունայթեդի» և Շոտլանդիայի հավաքականի կիսապաշտպան Սքոթ ՄաքԹոմինեյը հայտնվել է «Վեսթ Հեմի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ «մրճահարներրը» արդեն կապ են հաստատել «Յունայթեդի» ներկայացուցիչների հետ, սակայն այս պահին ակումբները համաձայնության չեն գալիս 26-ամյա ֆուտբոլիստի գնի շուրջ։ «Մանկունիացիները» պատրաստ են քննարկել առաջարկը միայն շատ մեծ գումարի դեպքում։
2022/23 մրցաշրջանում ՄաքԹոմինեյը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 25 մլն եվրո։