Սամուել Չուկվուեզեն տեղափոխվել է «Միլան»:
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 24-ամյա աջ եզրային կիսապաշտպանի՝ «Միլան» տեղափոխության գործարքը կայացած է։ «Վիլյառեալը» կստանա 20+8 միլիոն եվրո։ Այս շաբաթ նիգերիացին պայմանագիր կկնքի մինչև 2028 թվականի հունիսը։
Չուկվուեզեն այս շաբաթ բուժզննում կանցնի:
Նախորդ մրցաշրջանում Սամուելը «Վիլյառեալի» կազմում անցկացրած 50 խաղում դարձել է 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։